Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ:  Լյարդի բջիջները քայքայվում են բորբոքային գործընթացների հետևանքով, իսկ նրանց տեղում առաջանում է ֆիբրոզ (շարակցական) հյուսվածք:  Այս փոփոխությունները կարելի է անվանել իմունոդեֆիցիտային:

Հեպատոցիտների վնասումը լուրջ ախտաբանության պատճառ է դառնում, քանի որ նրանք շատ կարևոր գործընթացներ են իրականացնում՝ մասնակցում են  նյութափոխանակության և սեկրետոր գործընթացներին, վնասազերծում են թունավոր նյութերը:

Լյարդի ցիռոզը փուլային ընթացք ունի. այդ շրջանները որոշվում են հատուկ` Չայլդ Պյուի սանդղակով:  Անհրաժեշտ են նաև որոշ հետազոտություններ:

Առաջին աստիճանի դեպքում գրեթե բացակայում են ախտանշանները, քանի որ հիվանդությունը դեռ կոմպենսացված է: Այս շրջանում արյան մեջ ցածր է բիլիռուբինը և պրոթրոմբինային ինդեքսը` մինչև 60-80 միավոր:

Հիվանդության երկրորդ փուլում դիտվում են թուլություն, ապաթիա, գլխացավ, սրտխառնոց և փսխում, վատ ախորժակ, աջ թուլակողում` տհաճ զգացողություն, քթային արյունահոսություն, տղամարդկանց մոտ կարող է ճաղատություն սկսվել, դիտվել կրծքագեղձերի մեծացում: Զարգանում է լյարդային էնցեֆալոպաթիա և ասցիտ: Այս փուլն անվանում են սուբկոմպենսացված ցիռոզ, քանի որ հիվանդությունը դեռևս հնարավոր է վերադարձնել կոմպենսացված շրջան:

Հաջորդը վերջնային՝ տերմինալ փուլն է, երբ զարգացել է էնցեֆալոպաթիա և ասցիտ. մաշկը դեղին երանգ է ստանում, դիտվում են մկանային ատրոֆիա և սակավարյունություն: Այս փուլը վտանգավոր է լուրջ բարդությունների զարգացմամբ, որոնք կարող են մահացու ելքի հասցնել:

Այդ բարդություններից են՝ լյարդային կոման, դռներակի թրոմբոզը, լյարդի քաղցկեղը, ներքին արյունահոսությունները, նաև` վարակիչ բարդությունները:

Լյարդի վիճակը կարելի է պարզել անամնեզով, հատուկ թեստերով, որոնցում օգտագործվում են արյան հետազոտությունները, բայց ոսկե ստանդարտը լյարդի բիոպսիան  է:

Հատուկ ալգորիթմերով որոշվում են ֆիբրոզի փուլը (Ֆ0, Ֆ1, Ֆ2, Ֆ3, Ֆ4) և նեկրոբորբոքային գործընթացի աստիճանը (Ա0, Ա1 Ա2, Ա3): Այդ սանդղակն իր մեջ ներառում է 6 ցուցանիշ՝ տարիք, մարմնի զանգվածի ինդեքսը, հիպերգլիկեմիան, թրոմբոցիտների քանակը, ալբումինի մակարդակը, ասպարտատամինատրանսֆերազա և ալանինամինատրանսֆերազա ֆերմենտների փոխհարաբերությունը:

Ցիռոզի աստիճանից կախված կարելի է կանխատեսել բուժառուի կյանքի տևողությունը (3-10 տարի):

Ցիռոզի պատճառները

Պատճառները տարբեր են՝ ամենատարածվածը վիրուսային հեպատիտն է, հատկապես հեպատիտ C-ն  (97 տոկոս դեպքերում հեպատիտ C-ն է դառնում ցիռոզի առաջացման պատճառ): Կարևոր պատճառներից են նաև ալկոհոլը և որոշ դեղերի երկարատև օգտագործումը:

Ցիռոզի բնածին ձևը որոշ գենետիկ ախտաբանությունների հետևանք է (հեմոքրոմատոզ, թիրոզինոզ, գալակտոզեմիա և այլն): Լյարդի արյան շրջանառության խանգարման և երկարատև երակային կանգի դեպքում զարգանում է հիվանդության կանգային ձևը: Նյութափոխանակա-ալիմենտար ցիռոզը զարգանում է մետաբոլիկ խանգարումների հետևանքով: Երկրորդային բիլիար ցիռոզը հետևանք է լեղու հոսքի խանգարման: Եթե ցիռոզի պատճառը չի հայտնաբերվում, ախտորոշվում է կրիպտոգեն ցիռոզ:

Ախտանշանները

Ախտանշանները կախված են հիվանդության փուլից: Հիմնական ախտանշաններից են՝ անաշխատունակությունը, որովայնում տհաճ զգացողությունները, բարձր ջերմությունը, հոդացավերը: Հետազոտման ժամանակ հայտնաբերվում է փայծաղի մի փոքր մեծացում, լյարդի մեծացում և կարծրացում, նրա մակերեսի դեֆորմացիա: Ուշ շրջաններում լինում են որովայնի փքվածություն, սրտխառնոց և փսխում, դիարեա` ճարպոտ սննդից, ցավ` աջ թուլակողում: Տերմինալ փուլում դիտվում են դեղնություն, ասցիտ, ոտքերի այտուց, կերակրափողի երակների լայնացում, կարող է զարգանալ թութք:

Բուժումը

Ցիռոզի բուժումը երկարատև է, որը ներառում է նաև երկրորդային կանխարգելումը: Նշանակվում են հեպատոպրոտեկտորներ, վիտամիններ: Վիրուսային հեպատիտների ժամանակ կիրառվում են հակավիրուսային դեղեր:

Հիվանդն ընդունում է հատուկ սննդակարգ` թիվ 5: Այն պետք է ընդունել փոքր չափաբաժիններով, բացառել տապակած և ճարպոտ մթերքը, օրական խմել ամենաքիչը 1,5 լիտր ջուր: Բացառել է պետք ալկոհոլը, սահմանափակել սպիտակուցների, աղի ընդունումը:

Արգելվում են.

  • քիմիական հավելումները, պահածոները,
  • տապակած, աղի, մարինացված, ապխտած մթերքը,
  • շոկոլադը, պաղպաղակը, քաղցրեղենը,
  • կենդանական ճարպը, մարգարինը, ճարպոտ միսը, մսաջուրը,
  • աղի պանիրները, յուղոտ կաթնամթերքը,
  • լոբազգիները, սխտորը, սոխը, բողկը, թրթնջուկը,
  • թթու մրգերը և հատապտուղները,
  • քաղցր գազավորված ըմպելիքը, թունդ թեյը և սուրճը:

 

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori
Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...

Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am
Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am

Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:

Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...

Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am
Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am

Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Վիրաբուժություն
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...

Ախտորոշում Լաբորատոր հետազոտություններ
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Վիրաբուժություն
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com

Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս  (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:

Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...

Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...

Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...

Ախտորոշում
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...

Ախտորոշում
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com

Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...

Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com
Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com

Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...

Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ